Ղրղզստանի նախագահի նախկին փեսան խարդախության համար 20 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի առաջին նախագահ Ասքար Աքաեւի նախկին փեսան՝ Ադիլ Տոյգանբաեւը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նրան մեղավոր են ճանաչել խարդախության եւ հարկերը վճարելուց խուսափելու մեջ։ Դատարանը վճռել է առգրավել Տոյգանբաեւի ունեցվածքն ու նրան պարտավորեցրել 20 հազար սոմի չափով տուգանք վճարել։ Նշվում է, որ տուժած կողմին՝ «Մանաս միջազգային օդանավակայանին» նա պարտավոր է վճարել 677 մլն 291 հազար սոմ։
Տոյգանբաեւը Ղազախստանի քաղաքացի է, Ասքար Աքաեւի ավագ դստեր՝ Բերմեթի նախկին ամուսինը։
Տոյգանբաեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2005 թվականի հեղափոխությունից հետո։ Վերջինը ձերբայկալկվել է 2016 թվականին Դուբայում, սակայն Ղրղզստան չի արտահանձնվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



