Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեք օր շարունակ երկու ժամով փակ է լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նադիրաշվիլիի հետ հուլիսի 18-ին, ժամը 14.30-ին կապ է հաստատվել, ով հայտնել է, որ հուլիսի 18-ից մինչև 20-ը ներառյալ առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկու ժամով փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ կապված ավտոճանապարհին հարող լանջերում իրականացվող արհեստական քարաթափումների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն անցակետը բաց է լինելու:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



