Կայացավ «Սևանա լիճ 2017» մրցաշարի 4-րդ տուրը
ՍՊՈՐՏՍևանում տեղի ունեցան «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջատար Մարտին Կրավցիվը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: Այս արդյունքից օգտվեց Ամին Բասսեմը, ով առավելության հասավ Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց Կրավցիվին: 4-րդ տուրում Տիգրան Հարությունյանի նկատմամբ հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը: Տուրը հաղթական էր նաև Դարիուշ Շվարցի համար. Լեհաստանը ներկայացնող գրոսմայստերն ուժեղ գտնվեց Իգոր Կովալենկոյից: Թամիր Նաբաթի - Հայկ Մարտիրոսյան պարտիան տևեց 105 քայլ և ավարտվեց հաշտությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



