Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանցագործությունների թիվը նվազել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կառավարությանն առընթեր Ոստիկանության ամփոփ տեղեկատվության մեջ ըստ առանձին հանցատեսակների խմբերի գրանցված հանցագործությունների դեպքերի մասին 2017 թ. հունվար–մայիսի տվյալներից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին կեսում ընդհանուր առմամբ գրանցվել է 7946 հանցագործություն, ինչը 162–ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թվից: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության՝ 2017 թ. հունվար–մայիս ամիսներին վերաբերող սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող հրապարակումից:
 
Վերևում արդեն նշեցինք, որ այս տարի գրանցված հանցագործությունների թիվը գերազանցել է 7 հազարը, իսկ սրանից առավել շատ են հանդիպել ոչ մեծ ծանրության հանցագործությունները, այն է՝ 4108: Ուրախալին այստեղ այն է, որ առանձնապես ծանր համարվող հանցագործությունները ամենից քիչն են՝ ընդամենը 81: Ընդ որում, եթե ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվն ավելացել էր այս տարի, ապա առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ 90–ից դառնալով 81:
 
Ուսումնասիրությունից նաև տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում հանցագործությունների ընդհանուր քանակից հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ իրականացվել է 21 հանցագործություն, նախորդ տարվա 27–ի փոխարեն:
Հանցագործությունների տեսակն ըստ հանցատեսակների բաժանում են մի քանի խմբի, որոնցից ամենից շատ թիվ են կազմել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այն է՝ 3 հազար 254, որից պետական կամ հանրային գույքի հափշտակությունների 34 դեպք է գրանցվել, տրանսպորտային միջոցներ փախցնելու 15 դեպք, իսկ մեծամասնությունը կազմել են անձնական գույքի հափշտակությունները:
 
Ինչպես հայտնի է շուտով երկրորդ սերնդի դրամները փոխարինվելու են երրորդ սերնդի՝ կոմպոզիտային թղթադրամներով, որոնք կլինեն ավելի որակյալ, ավելի երկարակյաց և կեղծումներից առավել պաշտպանված: Այս լուրը հավանաբար չի ուրախացնի փողերի կեղծմամբ հարստանալ փորձող մի շարք անձանց, ովքեր այս տարվա հունվար–մայիս ամիսներին արդեն իսկ փորձել են ավելի քան 30 անգամ կամ գումար կեղծել, կամ իրացնել դրանք: Մասնավորապես ըստ վիճակագրության՝ այդ ժամանակահատվածում կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 34 դեպք է գրանցվել: Սակայն այս թիվը դրական ցուցանիշ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, քանի որ 2016 թ. հունվար–մայիսին գրանցվել էր 3 անգամ ավելի շատ՝ 126 դեպք:
 
Հետաքրքիր է նաև նշել, որ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները կազմել են 1215՝ նախորդ տարվա 1248–ի դիմաց: Սրանց մեջ գերակշռել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները, այն է՝ 1086: Այնուհետև գալիս են պաշտոնեական լիազորություններ չարաշահելու դեպքերը, որոնք թվով 71–ն են: Այս շարքում են նաև կաշառք տալու, ստանալու և դրա միջնորդության դեպքերը, որոնք ընդհանուր կազմել են 32:
 
Միաժամանակ հավելենք, որ հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը կազմել է 263, ինչը ի տարբերություն հանցագործությունների այլ տեսակների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելու փոխարեն ավելացել է 57–ով:
 
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ