Արմավիրի հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. «Ժողովուրդ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ Արմավիրի մարզի բնակիչները Աստված են կանչում և հաշվում կարկուտի կրած վնասները, հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. նա մեկնել է Ռումինիայի Կլուժի նահանգ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նահանգում մարզպետը եղել է հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը, ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Մարզպետի գլխավորած պատվիրակությունը եղել է Սալինա Մուրզայի աղահանքերում, Սբ. Նիկոլայի հայտնի վանքում, Սիկ գյուղում և այլն:
Չնայած հագեցած ճամփորդությանը, անհասկանալի է՝ ինչ կտա համաձայնագիրն այն գյուղացիներին, որոնք այս օրերին չեն կարողանում իրենց վարունգը անգամ 20 դրամով վաճառել, չհաշված կարկուտի հետևանքով առաջացած վնասները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



