Վենեսուելայում 5 ձերբակալված ոստիկան որպես բողոքի նշան կարել է բերանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայում կալանքի տակ գտնվող հինգ ոստիկան կարել է բերանները՝ որպես ապօրինի ազատազրկման դեմ բողոքի նշան: Այս մասին հայտնում է Efecto Cocuyo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լրագրող Ռիկորդո Դյուրանի սպանության կասկածով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 ոստիկան: Հետաքննության արդյունքում դատախազությունը եկել է եզրակացության, որ ոստիկանները ներգրավված չեն հանցագործության մեջ, սակայն նրանք դեռևս ազատ չեն արձակվել:
«Մինչ այժմ մենք չենք ստացել մեր պահանջների պատասխանը: Մեր առողջությունը վատթարանում է»,-ասել են ոստիկանները:
Նշվում է, որ դրանից առաջ ձերբակալված ոստիկանները 22 օր հացադուլ են արել: Հուլիսի 3-ից նրանց բարեկամները նույնպես հացադուլ են անում՝ որպես բողոքի նշան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



