«Երևանյան ամառ» մարզամշակութային միջոցառումների թիվն աճում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ: Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:
««Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, ինչը նկատելի է նաև միջոցառումներին մասնակիցների թվի աճը հաշվիառնելով: Շարունակեք ծրագրով նախատեսված միջոցառումների ակտիվիրազեկման աշխատանքներն ու հետևեք, որ բոլոր միջոցառումներնանցկացվեն պատշաճ մակարդակով», - նշել է Տարոն Մարգարյանը:



