Ղազախստանն առաջարկել է ՀԱՊԿ-ում ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը, երկուշաբթի ելույթ ունենալով Մինսկում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, առաջարկել է ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարում համագործակցությունը, նշված է երկրի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկություններով՝ Աբդրահմանովը նշել է, որ Ղազախստանը կարեւոր նշանակություն է տալիս ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դիմակայման համատեղ միջոցառումներին, որոնք հիմնականում անդրսահմանային բնույթ ունեն: Նա հատուկ ուշադրություն է դարձրել կիբերանվտանգության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման խնդրին, ինչպես նաեւ հայտնել է Ղազախստանում երկրի նախագահի նախաձեռնությամբ ստեղծվող «Կիբերվահան» ծրագրի մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



