«Միլանը» եւս 120-130 միլիոն եվրո կծախսի տրանսֆերների վրա
ՍՊՈՐՏԻտալական «Միլանը» չի պատրաստվում ավարտել տրանսֆերային արշավը:
Ilsole24ore-ի համաձայն՝ իտալական ակումբը դեռ 120-130 միլիոն եվրո է ծախսելու այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իտալացիներ ջանլուկա Լապադուլայի եւ Անդրեա Բերտոլաչիի՝ «Ջենոա» տեղափոխությունից միլանցիները ստացել են մոտ 30 միլիոն եվրո: ԱԿումբի նոր սեփականատերերն այդ գումարիան կավելացնեն եւս 90-100 միլիոն եվրո՝ թիմն ուժեղացնելու համար:
Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Միլանն» արդեն ձեռք է բերել Մատեո Մուսակիոյին («Վիլյառեալ»), Ֆրանկ Կեսյեին ու Անդրեա Կոնտիին (երկուսն էլ՝ «Ատալանտա»), Ռիկարդո Ռոդրիգեսին («Վոլֆսբուգ»), Անդրե Սիլվային («Պորտու»), Ֆաբիո Բորինիին («Սանդերլենդ»), Լեոնարդո Բոնուչիին («Յովենտուս») եւ Լուկաս Բիլիային («Լացիո»)՝ ծախսելով մոտ 185 միլիոն եվրո:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



