ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական լրատվամիջոցների կողմից հուլիսի 17-ին տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող, իրականությանը չի համապատասխանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:
«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- ասել է Հասրաթյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



