Փորձագետն առաջիկա երկու ամսում ռուբլու արժևորվում է կանխատեսում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆֆինանսական հարցերով փորձագետ Քրիստինե Բալաբեկյանը կանխատեսում է առաջիկա երկու ամսում դոլարի նկատմամբ ռուբլու արժևորվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում փորձագետը նկատեց նաև, որ հուլիս-օգոստոսին Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված որևէ փոփոխություն չի կանխատեսվում: «Դոլարի արժեզրկմամբ պայմանավորված՝ ռուբլու արժևորում է սպասվում, որը ևս հայ գործարարների համար կարող է դրական ազդեցություն ունենալ: Խոսքը մինչև սեպտեմբերի 15-ին է վերաբերում, այնուհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել»,-ասաց Բալաբեկյանը:
Ըստ փորձագետի` դոլարի արժեզրկումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



