Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախարար Կարապետյանը ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել  գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ո ւղերձում ասված է.

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, ֆերմերներ, գիտնականներ, գյուղատնտեսներ և գործարարներ, ուրախ եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ` փաստելով, որ Գյուղատնտեսության աշխատողի օրը պետականորեն նշելու նախաձեռնությունը մեզանում դառնում է բարի ավանդույթ և սպասված  ու հիշարժան իրադարձություն բոլորիս համար:

Խորհրդանշական է, որ այն համընկնում է գյուղատնտեսական տարվա մոտալուտ ավարտի հետ և պատեհ առիթ է, ամփոփելով կատարված աշխատանքը,  երախտիքի և շնորհակալության խոսք ուղղել հատկապես մեր հողագործներին, ովքեր  իրենց  քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծում են անուշահամ բարիքներ՝ լուծելով մեր երկրի պարենային ապահովության խնդիրը:  

Տարին աննախադեպ լիառատ և բարեհաճ էր գյուղատնտեսության համար: Հայրենի հողը լիարժեք վարձահատույց եղավ` մեզ շռայլորեն պարգևելով արևաշող բերք ու բարիք:

2015 թվականին գյուղատնտեսությունը նշանակալի աճ և դինամիկ  առաջընթաց է ապահովել ոլորտի բոլոր ճյուղերում: Եվ դա ոչ միայն բարենպաստ բնակլիմայական պայմանների, այլև պետական օժանդակության ծրագրերի, լրացուցիչ մշակված հողատարածքների, արտադրության ինտենսիվացման և ամենակարևորը` հայ շինականի օրնիբուն աշխատանքի  արգասիքն է: 

Անշուշտ եղել են նաև թերացումներ, խնդիրները բազմաթիվ են և հաճախ ստվերում են ձեռքբերումները,  հայ գյուղացու առօրյան հոգսաշատ է ու դժվարին,  բերքի իրացման հարցում դեռևս առկա են որոշակի դժվարություններ,  որոնք քայլ առ քայլ ստանում և ստանալու են իրենց լուծումները:

Սիրելի հայրենակիցներ,ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ` մաղթելով  խաղաղություն, առողջություն և բարօրություն:  Ցանկանում եմ, որ  հայ գյուղացին լիարժեք կարողանա վայելել իր արդար աշխատանքի պտուղները»:

 
 
Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարել