Երկու ոտքից զրկված բրիտանուհի մոդելը կրկին բեմ է բարձրացել
ԼԱՅՖՄեծ Բրիտանիայի Բելֆասթ քաղաքում կայացած Այլընտրանքային բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում բեմ է բարձրացել մոդել Սթեյսի Փերիսը, որը զրկվել է երկու ոտքից: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Սթեյսին դարձել է երկու անդամահատված ոտքով առաջին մոդելը բրիտանական նորաձևության ասպարեզում: «Մոդելային գործը երբեք այն չի եղել, ինչով ցանկացել եմ զբաղվել, սակայն երկու տարի անց մասնակցեցի մի քանի ցուցադրությունների, և այժմ ես Միացյալ Թագավորության միակ մոդելն եմ, որը ոտքերի կրկնակի անդամահատում է տարել», - ընդգծել է մոդելը: Բրիտանուհին նշել է, որ դա հնարավորություն է համարում ցույց տալու «այլընտրանքային իրականությունը», երբ կարող ես տարբեր լինել, և դա ոչ մի նշանակություն չի ունենա: Սթեյսին ժամանակին վարակով է հիվանդացել, որը հանգեցրել է հյուսվածքների հյուծվելուն: Հիվանդության հետևանքով նախ նրա մեկ ոտքն են հեռացրել, ապա՝ մյուսը:
![]()



