Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բերանի տհաճ հոտի առաջացման պատճառներն ու դրանից ազատվելու միջոցներ

ԼԱՅՖ

Հալիտոզը տհաճ խնդիր է, որի հետ բախվում են շատ մարդիկ: Նման խնդրով տառապող մարդիկ աշխատում են ազատվել այդ խնդիրից մաստակի  կամ թարմացնող ցողացրի օգնությամբ: Սակայն նման մոտեցումը միայն քողարկում է տհաճ հոտը: Ցանկացած մարդու մոտ հալիտոզն ունենում է առաջացման պատճառ, որը անհրաժեշտ է հայտնաբերել: Ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել: Իսկ այդ պատճառներից ամենատարածվածը հանդիսանում է խմելու ռեժիմի խախտումը: Որքան քիչ  է մարդը հեղուկ օգտագործում, այնքան ավելի քիչ է բերանում արտազատվում լորձ և այդքան ավելի ակտիվ են զարգանում բակտերիաները, որոնք էլ և հանդիսանում են  տհաճ հոտի առաջացման  պատճառ: Սակայն երբեմն այդ խնդիրը կարող է առաջանալ բերանի խոռոչի պարզ հիգիենիկ կանոնների խախտման դեպքում, օրինակ, ատամների արանքում խցանված սնունդը ևս կարող է հանգեցել բակտերիաների աճի: Ծխելը, ժամանակակից դիետանորով չափազանց շատ տարվելը(օրինակ սպիտակուցային), սննդակարգի կալորիականության խիստ սահմանափակումը, ինչպես նաև սոխի ու սխտորի նկատմաբ  հակվածությունը չեն նպաստում  թարմ շանչառության առաջացմանը: Սակայն հաճախակի բերանի հոտը կարող է վկայել ստամոքսի, լյարդի, աղիների, թոքերի ու ԼՕՌ-օրգանների  հիվանդությունների  մասին։ Այդ պատճառով,  հալիտոզի դեպքում խորհուրդ  է տրվում դիմել բժշկի ու անցնել հետազոտություն: Բերանի տհաճ հոտը կարող է  առաջանալ նաև կարիեսի, պերիօդոնտիտի ու ատամնաքարերի  հետևանքով: Իսկ ատամնային պրոթեզների առկայության դեպքում հարկավոր է  շատ ուշադիր լինել բերանի խոռոչի հիգիենայի նկատմաբ և հարկավոր է  երբեմն օգտվել ատամնային պրոթեզների մասնագիտական մաքրումից: Հակառակ դեպքում հնարավոր է  առաջանան տհաճ հետևանքներ: Մասնագետները նշում են, որ այսօր լայնորեն վաճառվում են հատուկ ատամի մածուկներ ու ողողելու համար անհրաժեշտ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել հալիտոզի դեմ: Նման միջոցները պարունակում են նյութեր, որոնք ճնշում են բերանի խոռոչում պաթոգեն միկրոֆլորայի աճն ու կանխում են տհաճ հոտի առաջացումը, որոնք, ըստ էության, հանդիսանում են այդ բակտերիաների կենսագործունեության արդյունք:   Ընդհանուր առմաբ մասնագետները խորհուրդ են տալիս խմել  շատ ջուր(օրական 2-2.5 լիտր ջուր) և օգտվել ատամի թելից: Այն օգնում է ազատվել սննդի մնացորդներից ու թույլ չի տալիս բակտերիաներին շատ արագ զարգանալ:  Հարկավոր չէ մոռանալ նաև լեզվի մասին, որը անհրաժեշտ է կանոնավոր  մաքրել հատուկ սկրաբի օգնությամբ(խոզանակը հարմար չէ):   Խնձորը, նարինջն ու նեխուրը օգնում են պայքարել տհաճ հոտի դեմ: Ամեն օր, կես րոպե կամ մի փոքր ավելի  երկար ժամանկով խորհուրդ է  տրվում ողողել բերանը հատուկ հեղուկներով: Ողողումից հետո, կես ժամ չի կարելի սնունդ ընդունել: Մաստակի փոխարեն ցանկալի է ծամել բնական որևէ բան, օրինակ, կանաչեղեն կամ անգամ համեմունքներ: Դրանք նպաստում են լորձի արտազատմանն ու պայքարում են  հոտի պատճառի դեմ և ոչ թե քողարկում են այն: Խոտաբույսերով թուրմերը(երիցուկի թեյ, որը նաև օժտված  է հակաբորբոքային ազդեցությամբ)նպաստում է հոտի վերացմանը: Մի անտեսեք նախաճաշն ու առավոտյան կերեք շիլա, քանի որ այն, ըստ մասնագետների, հիանալի օգնում է լորձարտադրությանը:   Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարբերաբար տրորել լնդերն ու ատամները։ Ավելի արագ արդյունքի համար կարելի է բերանը ողողել ջրով,  խմել 1 բաժակ թունդ թեյ կամ ծամել սուրճի հատիկներ:  

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան