Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի սահմանամերձ համայնքներն ապահովված կլինեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը: ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները: ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնում արդեն ստեղծվել են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատների թվով տասը հենակետեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում:

ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Նախարար Տոնոյանի առաջին կանգառը Պառավաքար համայնքում էր, որտեղ շահագործման է հանձնվել քաղաքացիական պաշտպանության հատուկ օբյեկտների պահպանության հերթական հենակետի մշտական տեղակայման տարածքը: Նախարը շրջեց  հենակետի տարածքում և ծանոթացավ գույքային և տեխնիկական հագեցվածությանը: Քաղաքացիական պաշտպանության հենակետերում ծառայություն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվում տվյալ սահմանամերձ շրջանների բնակիչները, ինչը հնարավորություն է ընձեռում լուծել նաև բնակչության զբաղվածության խնդիրը:

Չորաթան համայնքում, որտեղ կառուցվելու է քաղաքացիական պաշտպանության հերթական հենակետը, ԱԻ նախարարին դիմավորեցին աղ ու հացով և մեծ խանդավառությամբ: Համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղեր ստեղծելու և սահմանամերձ համայնքի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: ԱԻ նախարարը զրուցեց նաև համայնքի այն երիտասարդների հետ, որոնք շուտով կհամալրեն ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների շարքերը:

Հաջորդ կանգառները Մովսես, Սարիգյուղ և Ոսկեվան սահմանամերձ համայնքներում էին, որտեղ հիմնանորոգված քաղաքացիական պաշտպանության հենակետերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դավիթ Տոնոյանը կտրեց կարմիր ժապավենները: Ամբողջությամբ ավարտված են շենք-շինությունների կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքները, հենակետերը կահավորված են անհրաժեշտ տեխնիկայով, կապի ժամանակակից միջոցներով և գույքով:

Յուրաքանչյուր հենակետում նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում էր ծառայողների հետ, հետաքրքրվում էր նրանց աշխատանքային և կենցաղային պայմաններով, մանրամասն ներկայացնում էր այն խնդիրները, որոնք դրված են  քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առաջ:

Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելության կարևորությունը՝ նախարարը հատկապես շեշտադրեց ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացավ ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ:

Մովսես և Ոսկեվան համայնքներում ՀՀ ԱԻ նախարարը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև հենակետերի շինարական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրեց համայնքի ղեկավարների, ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների, կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների:

Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս տասը հենակետեր բացել Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ  համայնքներում:

Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին