Երևան, 26.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ութսուն միլիոն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով. Նիշանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի Ֆոչայի բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Կարծում եմ՝դարձա երկրի զգացմունքների թարգմանիչը: Ութսուն միլիոն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով»,- գրել է Նիշանյանը:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ:

Քանի որ լեզվաբանը 48 ժամվա ընթացքում հրաժարվել էր հանձնվել, նրան հուլիսի 16-ի առավոտից հայտարարել են փախուստի մեջ գտնվող:

Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):

Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել էր, որ երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել էր. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:

«Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել էր մտավորականը:

Նիշանյանը հրաժարվել էր ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայում, թե դրա տարածքից դուրս: Նա նշել էր, որ 48 ժամ սպասելու կարիք չկա: «Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձ»,- ասել էր լեզվաբանը:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: 

Տարեցների դեպրեսիան կարող է վկայել Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի մասին. General PsychiatryԻնչպե՞ս ստեղծել 300.000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանՊուտինը հաճույքով անձամբ է ցուցադրում Էրմիտաժի գանձերը օտարերկրյա հյուրերին. ՊեսկովԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարՀսկայական աստերոիդը «շեղել» է Լուսինը ներսից. չինացի գիտնականների նոր հայտնագործությունըԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինՀայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաՕնլայն վարկ AMIO Mobile-ում30-ամյա տղամարդիկ Իրանի քաղաքացուն պատկանող պահեստից տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիքԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների Մենք գիտենք՝ ինչ է պետք անել․ «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մասինՌուս ուղղափառ եկեղեցում նշել են՝ ինչ պատճառով կարող են մերժել եկեղեցական պսակադրությունըԻսրայելական բանակը հայտարարել է Գազայից վերջին պատանդի մարմինը վերադարձնելու մասինԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքից Իրանի վրա որևէ հարձшկում․ ԱԳ նախարարություն Ես հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանՄարինկա Խաչատրյանի ձմեռային ֆոտոշարքը Հնդկաստանը պատրաստվում է կտրուկ նվազեցնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը՝ մինչև 40 տոկոսԹեհրանը չի ձգտում հակամшրտության և պшտերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը․ Մոհամմադ-Ռեզա ԱրեֆԶելենսկին հաստատել է այս շաբաթ նոր եռակողմ հանդիպումը PTPN2 գենի վնասվածքը հանգեցնում է աղիքային բորբոքման. Gut Microbes Ոստիկանները «Զվարթնոց»–ում հայտնաբերել են կողոպուտի համար Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողինՎճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարԱՄՆ ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսում մտել է CENTCOM-ի ջրեր. Fox NewsԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըԼեհաստանը Կիևին 130 գեներատոր է փոխանցել Պարեկները նախորդ շաբաթ ծառայության ընթացքում հայտնաբերել են 368 ոչ սթափ վարորդ Տղամարդը փոքրիկ աղջկան թողել է, որ ալիգատորներն ուտեն՝ նրա մոր հետ վիճելուց հետո Բիանկա Սենսորին՝ տպավորիչ կերպարով. արծաթագույն total look Քանիեի հետ զբոսնելիս Վենետիկի «անիծված» պալատը, որը կապված է սպանությունների և ինքնասպանությունների հետ, վաճառվում է 17 միլիոն ֆունտովԱկտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա. ԿոբախիձեԳվարդիոլան թվարկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ առաջիկա հանդիպմանըԵրևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել ԵՄ երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը՝ սկսած 2027 թվականից Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen»-ը Հույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՏղամարդը կրակ է բացել հարևանների տանը աղմկոտ երեկույթի պատճառով. 23-ամյա Արսենը ծանր վիրավորվել է. նոր մանրամասներՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանԱռաջիկա եղանակը Հայաստանում Միանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՎրաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին Հզոր պայթյուն ու հրդեհ հունական գործարանում, առնվազն 4 մարդ է մաhացել է, մեկ հոգի՝ անհետ կորել (տեսանյութ)Բնականի տակ քողարկված ռիսկեր․ ինչ վտանգներ է պարունակում իր մեջ Boro Plus կրեմըՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ Նազարյանը