Վթար Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին. Վարորդի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 16-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MZ 166 պետհամարանիշի (վարորդ՝ 1940 թ. ծնված Գ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 1997 թ. ծնված Ա. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



