Թրամփն ապրիլից հունիս փաստաբանների ծառայությունների համար շուրջ 700 հազար դոլար է ծախսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլին հունիսն ընկած ժամանակահատվածում փաստաբանների ծառայությունների համար 677.826 դոլար է ծախսել: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները:
Այդ գումարից 50 հազար դոլար հունիսի 27-ին փոխանցվել է նյույորքցի փաստաբան Ալան Ֆութերֆասին, որը ներկայացնում է Դոնալդ Թրամփ կրտսերի շահերը, հաղորդում է Ինտերֆաքսը:
Փոխանցումն արվել է, որ The New York Times-ը տեղեկություն է հրապարակել ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ Թրամփ կրտսերի հանդիպման մասին եւ գրեթե երկու շաբաթ առաջ այն բանից, երբ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Ֆութերֆասը ներկայացնելու է ամերիկյան նախագահի որդու շահերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



