Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գաղտնիքներ, որ աղջիկներին դարձնում է առավել գրավիչ

ԼԱՅՖ

Փոփ-արվեստը մեզ  սովորեցնում է, թե ինչն է այսօրվա «իրական» գեղեցկությունը` հաստ շրթունքներ, մոդելային կազմվածք, իսկ բացը կարելի է լրացնել վառ դիմահարդարման միջոցով` վրձնի մի քանի թափահարում, և Դուք արդեն «արքայադուստր» եք:
Սակայն կնոջը հիասքանչ չեն դարձնում շրթներկը, ապարանջանը կամ նիհար կազմվածքը: Իրական գեղեցկությունն ավելին է, քան արտաքին տեսքը:
Եվ այսպես… Ինչպիսի՞ն պիտի լինեն իրական գեղեցկուհիները:
1. Տարվածություն: Առանց սիրելի զբաղմունքների ու կրքի կինն անհետաքրքիր է: Հաճախ դժվար է գտնել ժամանակ ինքներս մեզ տրամադրելու համար: Բայց երբ Դուք որևէ բանով տարված եք, ունեք հոբբի, ապա դա փրկություն է: Վերադառնում եք ծանր աշխատանքային օրվանից հետո տուն և զբաղվում Ձեր սիրելի գործով: Իսկ հոգին երգում է…
Կյանքը չի սահմանափակվում միայն աշխատանքով: Տարված մարդուն կարելի է տարբերել ամբոխից. նրա աչքերը փայլում են առանձնահատուկ:
2. Հոգևոր ջերմություն: Սառը, էգոիստ կանայք միայն սիրում են իրենք իրենց: Իհարկե, յուրաքանչյուրը պիտի սիրի ինքն իրեն, սակայն քչերին են հաճելի ինքնասիրահարվածները: Եթե կինը չի կարող հոգ տանել, օգնել, աջակցություն ցուցաբերել, ապա ո՞վ կաջակցի հենց նրան… Իսկ մեզ հայտնի փաստ է` մարդը հասարակության մի մասն է: Հոգևոր ջերմությունը գրավում է մարդկանց, ինչպես մագնիս..
3. Մտածողություն/ինտելեկտ: Մեր մշակույթում դեռ շարունակում է գերիշխել այն կարծիքը, թե իրենց հետևող, գեղեցիկ կանայք հիմարիկ են: Կարծրատիպն ունի երկու կողմ, այսինքն` խելացի կանայք տգեղ են, նրանց համար գոյություն ունեն միայն աշխատանքը, գիտելիքն ու կարիերան, իսկ իրենց հետևելու համար ժամանակ չեն գտնում:
Տարօրինակ կարծրատիպեր են: Դա նույնն է, ինչ գրողը երբեք գիրք չկարդա, կամ ամեն մեկս գոչենք, որ աշխարհին չենք ուզում հասկանալ, թող աշխարհը մեզ հասկանա:
Արդեն իսկ գիտելիքի ձգտելն ու խելացի լինելը սեքսուալության չափանիշ են:

 4. Դրական էներգիա: Ոչ ոք չի սիրում փնթփնթան, բացասական էներգիա հաղորդող մարդկանց: Իհարկե, դա չի նշանակում, որ կինը միշտ պիտի լինի հիանալի տրամադրությամբ. կյանքում շատ են պատահում տհաճություններ, երբ տխուր լինելը բնական է: Բայց ամեն բան ավարտ ունի:Հարկավոր է ժամանակ գտնել, հավաքել ուժերը ու նորից ժպտալ աշխարհին:

5. Հաստատակամություն: Կանայք, ովքեր ձեռքերը երբեք վայր չեն գցում, հրաշք են: Հաստատակամություն ամենում` հարաբերությունների մեջ, կարերայում, սպորտում… Աշխարհը սիրում է մարտիկներին:
6. Ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ: Ինքնավստահ կինը գիտի իր արժեքը: Նա լուռ հպարտանում  է նրանով, թե ինչ տեսք ունի, ինչ կեցվածք, խելք ու խոսելաոճ: Նա ընդունում է ինքն իրեն ու իսկապես ինքնաբավ է: Դա գեղեցիկ է:
7. Ապրելու ցանկություն: Իրականում ապրելու ցանկությունը վերը թվարկածների հավաքական գիծն է: Երբ կինը տարված է, կրքոտ, խելացի, ուրախ, սեքսուալ ու ինքնավստահ է, նա հիասքանչ է: Նա դառնում է կայծ ու վառում շրջապատողների սրտերը:

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել