Գերմանական կործանիչներն օգնել են կորեական ինքնաթիռին արտակարգ վայրէջք կատարել Շտուտգարտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու գերմանական կործանիչ ուղեկցել է կորեական ուղևորատար ինքնաթիռը Շտուտգարտի օդանավակայանում արտակարգ վայրէջքի համար, հայտնում է Deutsche Welle-ն: Ինչպես պատմել են օդանավակայանի մամուլի ծառայությունում, Korean Air ընկերության ինքնաթիռը Սեուլից ուղևորվում էր Ցյուրիխ: Անհայտ պատճառներով՝ օդաչուները կորցրել են դիսպետչերների հետ կապը: Ուղևորատար ինքնաթիռին օգնելու համար՝ Գերմանիայի ռազմաօդային ուժերն ուղղել են երկու կործանիչ, որոնք ուղեկցել են օդանավը Շտուտգարտի օդանավակայան: Հաղորդվում է, որ Կորեական ավիաուղիների ինքնաթիռը պետք է ենթարկվի տեխնիկական ստուգման, դեռ մոտ 200 ուղևոր սպասում է օդանավակայանում: Նշվում է, որ դա վերջին օրերի ընթացքում երկրորդ նմանատիպ դեպքն է: Ավելի վաղ Գերմանիայի երկնքում դիսպետչերների հետ կապը կորցրել է եգիպտական ավիաընկերության ինքնաթիռը: Օդանավին ուղեկցելու համար ուղարկվել է երկու կործանիչ, սակայն ուղևորատար ինքնաթիռի օդաչուները կարողացել են վերականգնել կապը և վայրէջք կատարել նշանակման վայրի օդանավում:



