Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ֆինանսների նախարարությունն արագագործ և ծավալուն նոր պաշտոնական կայք ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր պաշտոնական կայք է գործարկել` նպատակ ունենալով ամրապնդել հասարակության վստահությունը և առավել արդյունավետ ապահովել հասարակություն-գերատեսչություն համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանքավանում տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար հրավիրված սեմինարի ընթացքում նշեց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հայկ Բեջանյանը:

«Նախարարության նոր կայքը`minfin.am-ը նպատակաուղղված է ՀՀ կառավարության ծրագրի «Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները» բաժնի չորրորդ կետի ապահովմանը` պետական կառավարման մարմինների հաշվետվողականության և թափանցիկության ավելացում, ինչպես նաև նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապի ստեղծմանը: Նոր կայքը ժամանակակից մոտեցումներով արագագործ և ծավալուն կայք է` ընդլայնման և խորացման հնարավորոթյամբ: Այն նաև հնարավորություն է տալիս տարանջատել տեղեկատվության տեսակները` միևնույն ժամանակ պահպանելով տրամաբանությունն ու մոտեցումները»,-ասաց Բեջանյանը:

Նոր կայքի կարևոր նորամուծություններից մեկն է «Վեբինար» հարթակը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել առավել կարևոր և արդիական թեմաների օպերատիվ արձագանքումը, ինչպես նաև մասնագիտական, լրատվական և հանրային քննարկումները: «Վեբինար»-ի միջոցով հնարավոր է կատարել հարցադրումներ և առաջարկություններ, ստանալ համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև մասնակցել քննարկումներին, սեմինարներին, առցանց ասուլիսներին:

Կայքն ադապտիվ է, պահպանում է արտաքին տեսքը, արդիական բոլոր դիտարկիչներով, ինչպես նաև կախված չէ օգտագործվող սարքավորման անկյունագծի չափից: Կայքը ֆիզիկապես գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարությունում և նրա հասանելիությունը, ֆունկցիոնալ ծրագրային թարմացումները, ինչպես նաև անվտանգությունն ապահովում են նախարարության համապատասխան ստորաբաժանումները:

Շնորհիվ մի շարք գործիքների` կայքը հնարավոր է հասանելի դարձնել որոնման տարբեր համակարգերով, տարբեր երկրներից: Կայքը հնարավորինս հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերի տվյալներին` հեռախոս, պլանշետ, փոքր դիսփլեյ, միջին դիսփլեյ, մեծ դիսփլեյ:

Նոր կայքն օժտված է ժամանակակից պահանջներին բավարարող բոլոր բաժիններով, այդ թվում` ՀՀ պետական պարտքի և մակրատնտեսական ցուցանիշների գրաֆիկներ, ինտերակտիվ բյուջե, պահոց:

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան