«Արցախը» խուսափել է պարտությունից
ՍՊՈՐՏԵրեւանի «Արցախը» հուլիսի 16-ին Հանքավանում ստուգողական խաղ է անցկացրել «Ավան Ակադեմիայի» հետ: Գրանցվել է 2:2 հաշիվը:
Առաջին խաղակեսից հետո «Ավան Ակադեմիան» հաշվի մեջ առջեւում է եղել 2:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո Արմո Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ՝ «Արցախին» փրկելով պարտությւոնից:
Սա նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբի 5-րդ հանդիպումն էր: Ավելի վաղ Տիգրան Եսայանի գլխավորած թիմը 5:1 հաշվով հաղթել էր ֆուտզալի Հայաստանի հավաքականին, գոլազուրկ ոչ ոքի խաղացել «Բանանցի» հետ, 3:0 հաշվով ուժեղ գտնվել «Ալաշկերտի» երկրորդ թիմից եւ Երեւանում 0:3 հաշվով պարտվել իրանական «Պարս Ջոնուբիին»:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում «Արցախը» եւ «Ավան Ակադեմիան» հանդես են գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում եւ Հայաստանի գավաթի խաղարկութունում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



