Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուսնության 4 գլխավոր սխալները

ԼԱՅՖ

Որքան էլ մեզնից ամենաառաջադեմները պնդեն, որ ամուսնության ինստիտուտն աստիճանաբար սպառում է իրեն, իմաստավրեպ է, այլեւս ակտուալ չէ ու վերածվում է խեղկատակության, այնուամենայնիվ, Հայաստանում այն դեռ բազում տասնամյակներ պինդ կպահպանի իր դիրքերը: Ինչո՞ւ: Դե, որովհետեւ մեր երկրում երկու հոգու՝ հանգիստ, առանց ծնող-հարազատ-բարեկամի կողմից խժռվելու ու կախաղան բարձրացվելու, միասին լինելու եւ ապրելու միակ տարբերակը դեռ ամուսնությունն է: Չհաշված՝ պետության հետ հարցերում որոշակի հարմարությունները: 

Եթե ամուսնությունը գրեթե անխուսափելի է, ապա արժե ուշադիր ամուսնանալ: Այսինքն՝ չամուսնանալ, եթե առկա են հետեւյալ 4 իրավիճակները: Քանզի սխալ ասելով՝ ի նկատի ունեմ երեւույթներ, որոնք մեծացնում են ամուսնալուծության հավանականությունը: Ո՞ւմ է պետք բարձր ռիսկի խմբի հղիությու…էէէ ամուսնությունը: 

4-րդ հորիզոնական. Չի կարելի ամուսնանալ, եթե ինֆանտիլ կապերի մեջ եք ծնողների հետ 

Եթե դուք խորապես 21-ն անց եք (իմ դիտարկմամբ՝ Հայաստանում մինչեւ 21 տարեկան միջին վիճակագրական անձը լիովին դեռահաս է), բայց որոշումներ կայացնելուն խորապես մասնակցում են ձեր մայրիկ-հայրիկը՝ ինչպիսի կողակից է սազում, իրենց հետ միասին պետք է ապրել, շաբաթական քանի անգամ սեքս պետք է արվի՝ պաշտպանված, թե չպաշտպանված, ինչ պետք է լինի ապագա երեխայի անուն-ազգանունը: Եթե այս ամենն առկա է ձեր կյանքում, ուրեմն դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք այս ամենի մեջ ներքաշելու բացի ձեզնից եւս մեկ չափահաս մարդու: Մի ընտանիք եմ ճանաչում, որտեղ ամուսնու մայրիկն ամեն առավոտ ստուգում էր ամուսնացած զույգի ննջասենյակի աղբամանն ու օգտագործված, սերմնանյութով լի պահպանակ գտնելու դեպքում համընտանեկան մեծ վեճ էր սարքում:

3-րդ հորիզոնական. Անձնական տարածքների բացակայություն

Բարձր ռիսկի խմբի մեջ են բառացիորեն միմյանց մեջ ապրող զուգընկերները, ովքեր օրական 25 ժամ իրար հետ են: Եթե իրար հետ էլ չեն, ապա րոպեն մեկ միմյանց տեղեկացնում են՝ երբ զուգարան մտան ու ինչ արեցին այնտեղ: Չեմ պնդում, որ սա միանշանակ սխալ է, բայց որ ի վիճակի է խարխլելու զույգի ամրությունը մի քանի տարում, դա հաստատ: Ուզում եք երկարաժամկետ նախագիծ ունենալ կողակցի հետ՝ ուրեմն անձնական տարածքներն անհրաժեշտ են: Միակ դեպքը, երբ հակացուցված է միմյանցից առանձին լինելը, երեխան է: 

2-րդ հորիզոնական. Ֆինանսական անկախության բացակայություն

Այստեղ ոչ թե ապշեցնում, այլ շոկի են ենթարկում վարկով հարսանիքներն ու մեղրամիսները, ծնողների տանը ծնողների հաշվին ապրողները, ինչպես նաեւ ընդհանրապես չաշխատող կանայք ու հազվադեպ աշխատող ամուսինները: Որքան էլ տրիվիալ հնչի, բայց պատրաստ եղեք մուննաթի, կարծիքներն ու որոշումները ձեր վզին փաթաթելուն այն ծնողների կողմից, ում տանն ու հաշվին ապրում եք: Ի դեպ, մունաթն ու ամենատարբեր շահարկումները մեծապես հավանական են նաեւ այն դեպքում, եթե ընտանիքում աշխատում է միայն կինը կամ տղամարդը: Այսինքն, խիստ ցանկալի է, որ նրանք եւս միմյանցից ֆինանսապես անկախ լինեն: Շատ խիստ ցանկալի:

Սխալների առաջին պատվավոր հորիզոնականում է կեղծ կույս ամուսնությունը 

Դե, սա իրական աղետ է, որի լրջությունը չեն պատկերացնում կուսապահպան զույգերի մեծ մասը: Կույս ամուսնության 2 մակարդակ եմ առանձնացնում, ու չգիտեմ՝ դրանցից որն է որից ավելի վտանգավոր: Եթե դուք անում եք ամեն ինչ՝ փեթինգ, օրալ, անալ ու էլի մի քանի ալ-ով վերջացող սեքս-փորձառություններ, բացի կոնկրետ կուսազրկումը, դա հակասում է անմեղություն ու մաքրություն պահպանելու ձեր վարկածին: Ինչպես իմ մի շատ սիրելի ուրոլոգ է ասում՝ աղջիկն ըստ էության կույս չէ, եթե պարբերաբար ու ամենատարբեր ձեւերով օրգազմ է ստանում: Ստացվում է՝ հերիք չի անհասկանալի է՝ սեռահասունության տարիքում ինչի կամ ում համար է պահպանվում մաքրություն, սրբություն եւ կուսություն, եթե կա կայուն սեռական պահանջմունք, մի հատ էլ՝  այն կեղծ է ու, այսպես ասած, փչանում է օրալով, անալով եւ փեթինգով: 

Իսկ եթե միմյանց  բացարձակ չդիպչելով եք ամուսնանում, ուրեմն ձեր պատկերացումներն ամուսնության մասին շատ կասկածելի բովանդակություն ունեն: Սեքս ամուսնական կենցաղի այն բաղադրիչն է, որն անընդհատ բնույթ է կրելու, միշտ արվելու է: Եվ եթե այն չեղավ կայացած, ստաբիլ ու առողջ, հենց սկզբից հարվածի տակ է դրվելու: Առանց այսքանի գիտակցման արժե շատ երկար մտածել մինչեւ ամուսնանալը: Շատ-շատ երկար:

Հիշեցում. անդրադարձում տեղ գտած մտքերը կարող են չհամընկնել հասարակական կարծիքի հետ: Իրավիճակների ու անձանց հետ կապված ոչ մի նմանություն պատահական չէ, բոլորը բացարձակ իրատեսական են:  

Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ