Այսօր հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ժամը 09:00-ի սահմանում Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Մարինե Մելքոնյանն իր վարած Nissan Tiida մակինիշի 34 МИ 071 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 132 կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ մոտ 60 մետր գլորվել ձորը:
Վթարի հետեւանքով վարորդ Մարինե Մելքոնյանը, նրա ուղեւորներ, 32-ամյա Հովհաննես Հակոբյանը, 7-ամյա Ա. Հակոբյանը եւ 3-ամյա Դ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն եւ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:



