Մրցավարական զարմանալի որոշում՝ Չեմպիոնների լիգայում
ՍՊՈՐՏՇոտլանդական «Սելթիկի» եւ հյուսիսիռլանդական «Լինֆիլիդի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը կպասարկած իսպանացի Ալեխանդրո Հերնանդեսը կայացրել է զարմանալի որոշում: Անկյունային հարվածն իրացնելիս «Սելթիկի» հարձակվող Լի Գրիֆիտսի վրա երկրպագուները տրիբունայից նետել են շշեր ու տարբեր առարկաներ, իսկ խաղի գլխավոր մրցավարը նրան ցույց է տվել դեղին քարտ՝ կարծելով, թե ֆուտբոլիստը ժամանակ է ձգում:
Այդ խաղում «Սելթիկն» արտագա հաղթանակ է տարել 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Շոտլանդիայում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



