Հյուսիսային Կորեան հրաժարվել է իր միջուկային ծրագրի հարցով բանակցել ԱՄՆ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան հրաժարվել է իր միջուկային եւ հրթիռային ծրագիրը քննարկել ԱՄՆ-ի հետ: Այս մասին ասված է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հայտարարությունում:
Դրա համաձայն՝ Հյուսիսային Կորեան բանակցություններ չի վարի, քանի դեռ ԱՄՆ-ն «չի դադարեցրել իր թշնամական քաղաքականությունը»,- գրում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ-ն պետք է գիտակցի այն փաստը, որ քանի դեռ Վաշինգտոնը չի դադարեցնել Փհենյանի դեմ իր թշնամական քաղաքականությունը, Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագիրը երբեք բանակցությունների առարկա չի դառնա, եւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը երբեք հնարավոր չի լինի»,- ասված է հայտարարությունում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



