Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երեւան քաղաքի Գոգոլի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ հուշահամալիրի մոտակայքում՝ մոտ 2 հա, Ջրվեժ գյուղի ամառանոցներում՝ Մերգելյան փողոցի վերջնամասում` մոտ 100 քմ, Մ-4 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մ-5 ավտոճանապարի էջմիածին-Արմավիր հատվածի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



