Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


9 արտահայտություն, որ երբեք ոչ ոքի պետք չէ ասել

ԼԱՅՖ

Հարաբերություններն ասես թուղթ լինեն, որը եթե ճմրթեք, այլևս նույնը չի լինի: Այսպիսով՝ պետք է մի բան ասելուց առաջ մի լավ մտածել: Մի բան, որն առաջին հայացքիչ կարող է անմեղ թվալ, իրականում կարող է ցավ պատճառել դիմացինին:

 

Ձեզ ենք ներկայացնում 9 արտահայտություն, որ երբեք ոչ ոքի չպետք է ասեք:

 

«Սա իմ գործը չէ», «Ինձ դրա համար չեն վճարում»

 

Սրանք ամենատարածված արտահայտություններն են աշխատանքից խուսափելու համար: Դեպքերի 99%-ում ձեր ղեկավարը կզայրանա՝ կարծելով, որ դուք խույս եք տալիս աշխատանքից և բավականաչափ նվիրում չեք ցուցաբերում: Այսպիսով՝ կարող եք այդ արտահայտությունները փոխարինել հետևյալով՝ «այսօր շատ աշխատանք ունեմ, ո՞րն անեմ առաջինը»:

 

«Քեզ հետ խոսելու ժամանակ չունեմ», «Շատ զբաղված եմ»

 

Այսպիսի արտահայտությունները վկայում են վատ դաստիարակության մասին: Շատ ավելի նախընտրելի է ասել «ցավում եմ, սակայն կարևոր հանդիպում ունեմ մի քանի րոպեից, գուցե հետո քննարկենք» կամ «այս պահին կաևոր գործ ունեմ, արի մեկ ժամից քննարկենք»:

 

«Սա կարող է հիմար հնչել, սակայն…»
Նմանատիպ արտահայտությունը միանգամից կասկածի տակ է դնում ձեր ասելիքի՝ խելքին մոտ լինելը այն դեռ չսկսած:

‹‹Մի բան ասեմ, չնեղանաս››
Սա ասես նախազգուշացնող ազդանշան լինի այն բանի, որ դուք պատրաստվում եք նեղացնել դիմացինին: Այսպիսով՝ դիմացինն արդեն իսկ տրամադրվում է, որ դուք մի անհաճո բան եք ասելու:

‹‹Էս ոնց որ մի քիչ լցվել ես, հա՞››, ‹‹Վայ, էս ոնց ես նիհարել››

Քաշը և արտաքին տեսքին վերաբերող այլ բան պատկանում են զգայուն թեմաների շարքին: Անկախ նրանից՝ դուք կատակում եք, թե հաճոյախոսում, նմանատիպ արտահայտությունները կարող են տհաճ և անցանկալի լինել: Այսպիսով՝ փոխարինեք դրանք հետևյալով՝ ‹‹հիանալի տեսք ունես››:

‹Տարիքիդ համեմատ շատ լավ տեսք ունես››

Եվ մեկ թեմա, որը պատկանում է զգայունների կատեգորիային՝ տարիք: Այս արտահայտությամբ դուք կարծես ասում եք՝ ‹‹դե տարիքակիցներիդ համեմատ այդքան էլ ծեր տեսք չունես, լավ ես պահպանվել››: Կրկին շատ ավելի լավ է ասել ‹‹հիանալի տեսք ունես››:

‹‹Իսկը քեզ նման ես››, ‹‹Քո տիպիկ պահվածքն է››, ‹քքեզ շատ բնորոշ է››

Մի՛ պիտակավորեք մարդկանց: Նմանատիպ արտահայտությունները կարող են կոնֆլիկտ առաջացնել: Ավելի լավ է փորձել մեղմ կերպով քննարկել իրավիճակը, օրինակ՝ ‹‹ես նյարդայնանում եմ, երբ կեղտոտ ամանները դնում ես լվացարանի մեջ, արի՛ քննարկենք, թե ինչ կարող ենք անել այս իրավիճակը փոխելու համար››: ‹‹Ես›› դերանունն օգտագործելով՝ դուք ուշադրություն եք հրավիրում ձեր զգացողություններին, այլ ոչ թե դիմացինի թերություններին:

‹‹Եթե ինձ իսկապես սիրեիր, ապա…››

Այս արտահայտությունն ասելով՝ դուք ոչ միայն էմոցիոնալ մանիպուլյացիայի եք ենթարկում դիմացինին, այլև ցույց տալիս, որ ձեզ դուր չի գալիս իրենց վերաբերմունքը ձեր հանդեպ: Սա դժվար թե օգնի ամրացնել ձեր հարաբերությունները: Նախընտրելի է օգտագործել հետևյալ արտահայտությունը՝ ‹‹Ես ավելի լավ կզգայի, եթե մենք…››:

‹‹Դու նրա համար չափազանց լավն էիր››, ‹‹Նա քեզ արժանի չէր››

Անգամ եթե դուք փորձում եք մեղմել դիմացինի բաժանման ցավը, նմանատիպ արտահայտությունները կարող են բացասական էֆեկտ ունենալ: Սա ասելով՝ դուք կարծես կասկածի տակ եք առնում դիմացինի ճաշակը: Դրա փոխարեն ասեք՝ ‹‹նա է կորցնողը››: Այսպես դուք կցուցաբերեք ձեր աջակցությունն ու սփոփանքը:

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին