Մի շարք արաբական երկրներ ՖԻՖԱ-ից պահանջում են չեղարկել Քաթարում անցկացվելիք ԱԱ 2022-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան և հինգ այլ արաբական երկիր նամակ են գրել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը` խնդրելով փոխարինել 2022-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիր Քաթարին` այն անվանելով «ահաբեկչության հովանավոր»:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը, այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Նրա խոսքով` այդ պահանջով դիմող երկրներն են Եմենը, Մավրիտանիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան:
Ինֆանտինոն հավելել է, որ արաբական երկրներն սպառնացել են, որ եթե ՖԻՖԱ-ն ընդդիմանա իրենց պահանջին, իրենք նամակ կուղարկեն ԱԱ 2022-ի մասնակից երկրներին` պահանջելով այդ հարցով քվեարկություն անցկացնել և որոշում կայացնել:
Աղբյուրի հաղորդմամբ` պատասխանելով հարցին, թե արդյոք ՖԻՖԱ-ն կընդառաջի այդ պահանջին, թե ոչ, Ինֆանտինոն նշել է, որ կարող է ընդունել այն, ինչը պարզ կդառնա ՖԻՖԱ-ի հաջորդ ժողովի ժամանակ:



