Մոսկվայում ավտոսալոնից մեկ գիշերում 13 թանկարժեք մեքենա են առեւանգել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի ավտոսալոններից մեկը թալանել են։ Հանցագործները կապել են տարեց պահակին, որը չի կարողացել դիմադրել ու չի հասցրել ոստիկանություն կանչել։ Ընդհանուր առմամբ 13 մեքենա է գողացվել, որոնց արժեքը երեք միլիոն ռուբլուց էր սկսվում։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել է Mash ալիքը։
Չարագործները գողացել են Mercedes տեսակի չորս մեքենա ՝ այդ թվում GL ու ML սերիայից, Porsche Panamera, երկու Infiniti X 56, BMW X6 ու X5, Audi А8 ու А7, Toyota Land Cruiser ու Range Rover։ Վնասի ընդհանուր չափը, նախնական հաշվարկներով, գերազանցել է 40 մլն ռուբլին։
Ոստիկանությունը սկսել է որոնել հանցագործներին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



