FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը
ՍՊՈՐՏՇվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմին: Պարտիան ավարտվեց 60-րդ քայլում:
Վերջին տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:
Հայ գրոսմայստերը մրցաշարն ավարտեց 4.5 միավորով եւ տեղ չգտավ նույնիսկ լավագույն տասնյակում:
Հիշեցնենք, որ 9 տուրերում Լեւոն Արոնյանը տարավ 2 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 5 պարտիա ավարտեց ոչ ոքի: Մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



