Ալաշկերտը սկսել է նախապատրաստվել ԲԱՏԷ-ի հետ տնային խաղին
ՍՊՈՐՏՄեկօրյա հանգստից հետո «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` ԲԱՏԷ-ի հետ տնային խաղին:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, «Ալաշկերտն» ամբողջական կազմով է սկսել նախապատրաստությունը:
Հիշեցնենք` Բորիսովում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը, իսկ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Մուտքն ազատ է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



