Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ ավելի հոգեհարազատ է «վատ տղայի» կերպարը». Ալեքսանդր Բաբասյան

ՖՈՏՈ

Style.news.am-ը գրում է.

NEWS.am STYLE-ը շարունակում է «Կինոյի մասին» խորագրի շրջանակներում զրուցել հայ հայտնիների հետ: Այս անգամ փորձել ենք բացահայտել սերիալներից հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանի սիրելի ֆիլմերն ու այն կերպարները, որոնք առավել հոգեհարազատ են նրան:

«Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է դա: Բոլոր տեսակի ֆիլմերն էլ դիտում եմ, որովհետեւ ամեն ժանր ունի իր առանձնահատկությունը: Բայց ավելի շատ սիրում եմ դիտել պատմական ֆիլմեր եւ թրիլլերներ: Ինձ շատ է դուր գալիս, երբ ֆիլմն իր մեջ ինչ-որ բացահայտումներ է պարունակում»,-ասում  դերասանը՝ պատասխանելով նաեւ այն հարցին, թե որ ֆիլմի գլխավոր հերոսին կցանկանար մարմնավորել.

«Իհարկե, կա այդպիսի ֆիլմ, որը նայելիս ցանկություն եմ ունեցել մարմնավորել գլխավոր հերոսին: Խոսքն «Ալեքսանդր» ֆիլմի մասին է: Շատ կցանկանայի մարմնավորել Ալեքսանդր Մակեդանոցուն: Աշխարհում շատ լավ ֆիլմեր եւ հրաշալի կերպարներ կան, բայց ես հատկապես այդ մեկը կառանձնացնեի»:

Ալեքսանդրից հետաքրքրվեցինք նաեւ, թե համաշխարհային ճանաչում ունեցող որ ռեժիսորների հետ կցանկանար աշխատել.

«Շատ լավ ու ֆանտաստիկ ռեժիսորներ կան աշխարհում, բայց իմ մտքով առաջինն անցավ Գայ Ռիչին, որի ֆիլմերից մեկում մեծ սիրով կնկարահանվեի»:

Իսկ սիրելի դերասաններից առանձնացրեց հետեւյալ անունները.

«Շատ եմ սիրում Ռիչարդ Գիրին, ինձ շատ հեգեհարազատ է նրա խաղը: Շատ լավ դերասաններ կան, բայց ես նրան եմ առանձնացնում, որովհետեւ նրա էմոցիաներն ինձ ավելի հոգեհարազատ են: Չեմ կարող չխոսել նաեւ Նիկոլ Քիդմանի մասին, որն ինձ համար տարբերվում է բոլոր դերասանուհիներից իր արտաքինով եւ կերպարով: Ինձ համար առաջիններից մեկն է Նիկոլաս Քեյջը»:

Ալեքսանդրը խոստովանում  է, որ հիմնականում սիրում է մարմնավորել ֆիլմերի «վատ տղաների» կերպարները.

«Ինձ այդ կերպարն ավելի հոգեհարազատ է, որովհետեւ ավելի խաղարկային է: Սիրում եմ մարմնավորել վատ կերպարի, որը, սակայն, սիրված է ֆիլմի գլխավոր հերոսուհու եւ մնացածի կողմից»:

Հարցին, թե ինչպիսի դերեր կբացառեր իր խաղացանկից, դերասանը պատասխանեց այսպես.

«Եթե հարցը սերիալներին է վերաբերում, շատ դերեր կբացառեի: Շատ դերեր կան, որոնք չեմ մարմնավորի: Իսկ գեղարվեստական ֆիլմերում չկա մի կերպար, որը կբացառեի: Դերասանի համար շատ կարեւոր է, որպեսզի ցանկացած կերպար լավ մարմնավորի»:

Իսկ վերջում Ալեքսանդրը հատուկ մեր ընթերցողների համար նշեց մի քանի ֆիլմերի անուններ, որոնք խորհուրդ է տալիս անպայման դիտել, եթե, իհարկե, դեռ չեք հասցրել դիտել.

«Քանի որ նշեցի, որ պատմական ֆիլմերի մեծ երկրպագու եմ, այդպիսի շատ ֆիլմեր կառանձնացնեի, որոնք նայելիս կարելի է հիանալ կերպարներով եւ կատարած գեղեցիկ աշխատանքով, որոնցից շատ բաներ կարող ես սովորել: Բայց հատկապես կնշեի «Ալեքսանդր» եւ «Տրոյա» ֆիլմերը, որոնք նայելիս մեծ հաճույք ես ստանում, նաեւ կառանձնացնեի Նիկոլաս Քեյջի եւ Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ «Առանց դեմքի» ֆիլմը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ալեքսանդր Բաբասյանի Facebook-ի էջից

 
 
 
Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենա