Առաջիկա օրերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 17-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



