Կայացել է «Սևանա լիճ» միջազգային շախմատային մրցաշարի առաջին տուրը
ՍՊՈՐՏՍևանա լճի ափին մեկնարկած «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարում կայացան առաջին տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բոլոր հանդիպումներն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի ամենաերիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակի հասավ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի նկատմամբ: Առաջին տուրը հաջող չստացվեց Հայաստանի մյուս պատվիրակների համար. Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Մարտին Կրավցիվին, Մանուէլ Պետրոսյանը՝ Թամիր Նաբաթիին, իսկ Իգոր Կովալենկոն առավելության հասավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Բոլոր պարտիաներում հաղթանակներ տոնեցին սպիտակներով հանդես եկող շախմատիստները:
Երկրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Կրավցիվ, Բասսեմ-Մարտիրոսյան, Գաբուզյան-Շվարց, Նաբաթի-Կովալենկո:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



