Լևոն Արոնյանը Գրան Պրիիում կիսում է 14-15-րդ տեղերը
ՍՊՈՐՏՇվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլի 8-րդ տուրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչուն: 8-րդ տուրից հետո աղյուսակը 5.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Թեյմուր Ռաջաբովը: Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին առաջատարին զիջում են կեսական միավորով և կիսում են 2-3-րդ տեղերը:
Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 14-ից 15-րդ տեղերը: Կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Սալեմ Սալեհի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



