Թուրքիան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի թուրքական ավիաբազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան մերժել է թույլատրել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Կոնիա քաղաքի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորականները:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, նշվում է, որ այս քայլով նոր լարվածություն է առաջացել ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրի` Գերմանիայի և Թուրքիայի միջև:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գերմանացի պատգամավորներին արգելվել էր այցելել մեկ այլ թուրքական ավիաբազա` «Ինջիրլիք», որտեղ նույնպես տեղակայված էին գերմանացի զինվորներ: Տարաձայնության պատճառով Գերմանին որոշում է կայացրել ավիաբազայի իր զինտեխնիկան և զորքերը տեղափոխել Հորդանան:
Հունիսին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ գերմանական խորհրդարանական պատվիրակությունը կարող է այցելել ՆԱՏՕ-ի ավիաբազան Կոնիայում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



