Վիճաբանություն եւ դանակահարություն Չարենց թաղամասում. Կասկածյալը դիմել է փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 13-ին, ժամը 8.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, պարանոցի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա Արտաշես Վ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, Չարենց թաղամասի 11 շենքի բակում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, 25-ամյա Կարեն Բ.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Արտաշես Վ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արտաշես Վ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Բ.-ին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



