Exclusive. Դալիթան հաղթել է Pierre Cardin-ի «Միսս Աշխարհ» գեղեցկության եւ նորաձեւության հեղինակավոր մրցույթում
ԼԱՅՖԵրգչուհի Դալիթան հաղթել է ֆրանսիական Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով Գրան Պրիի եւ դառնալով «Պատանի Միսս Տիեզերք 2017» տիտղոսակիր: Մրցույթն անցկացվել է հուլիսի 7-11-ն ընկած ժանմանակահատվածում:

Դալիթան երեկ է վերադարձել հայրենիք, իսկ իր հաղթանակի մասին երգչուհին առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին՝ տրամադրելով նաեւ մրցույթից լուսանկարներ:

«Վերադարձել եմ ուրախ եւ բարձր տրամադրությամբ, անմոռանալի հուշերով: Առաջին անգամ չէր, որ ներկայացնում էի Հայաստանը միջազգային գեղեցկության մրցույթում: Այս տարվա մայիսին Մալթայի մայրաքաղաքում մասնակցեցի European Beauty 2017 («Եվրոպայի գեղեցկուհի») մրցույթին եւ արժանացա Գրան Պրիի, որից հետո էլ հրավեր ստացա մասնակցելու Ֆրանսիայում կայացած այս գեղեցկության մրցույթին: Հրաշալի զգացողություններ ունեմ, անչափ ուրախ եմ, որ արժանացել եմ այս տիտղոսներին եւ հպարտ եմ, որ միշտ կարողացել եմ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնել միջազգային տարբեր մրցույթներում»,-ասում է Դալիթան: Հայ երգչուհու հետ միեւնույն բեմում մրցում էին եւս 15 աղջիկներ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Հնդկաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թաթարստանից եւ Ադրբեջանից:



