Նախարար Կարայանն ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրենին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 14-ին ընդունել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ողջունել է իտալական IDS ընկերության համագործակցությունը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հետ և հույս հայտնել, որ կլինեն նոր նախաձեռնություններ ևս։ Սուրեն Կարայանը վստահեցրել է հյուրերին, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



