Ուկրաինայի նախկին պատգամավորի տնից 12 միլիարդ դոլար է առգրավվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի ուժայինները Պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի բնակարանից 12 միլիարդ դոլար գումար են առգրավել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН կայքը՝ մեջ բերելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝ ճեպազրույցի ժամանակ կատարված հայտարարությունը:
«Ունեցվածքի այսօրվա առգրավումը կազմում է 12 միլիարդ դոլար և այն մեր հետագա ընթացակարգային գործողությունների տեսանկյունից մեծ նշանակություն ունի»- նշել է նախարարը:
Օրինապահ մարմինների կողմից նախկին նախարար Կլիմենկոյի այլ բնակարանների 183 խուզարկություն ևս իրականացվում է: Խուզարկության է ենթարկվում նաև նրա ընտանիքի անդամների ունեցվածքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



