Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ձախողվել են Բուլղարիայում օրինական գործող ՀԲԸՄ միջոցառումը խոչընդոտելու դեսպանի քայլերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին՝ փորձելով խոչընդոտել այդ երկրում օրինական գործունեություն ծավալող կազմակերպությունների ծրագրերը:

Դեսպանը դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին, որպեսզի խոչընդոտվի Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Բուլղարիայի մասնաճյուղի կողմից միջոցառման կազմակերպումը, որը առաջացրել է բուլղարացի պաշտոնյաների տարակուսանքն ու զարմանքը, քանի որ այդ կերպ դեսպանը փորձ է արել խառնվել այդ երկրի ներքին գործերին, չէ որ AGBU-ն ծավալում է օրինական գործունեություն և նրա անդամները Բուլղարիայի քաղաքացիներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. մայիսին տեղի ունեցած նամակագրությունը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:

Ադրբեջանի ԱԳՆ ուղարկված հերթական զեկուցագրերից մեկում Գուրբանովան տեղեկացնում է, որ Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովի հետ 2017-ի մայիսի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը նշել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղը 2017թ. հունիսի 20-ին  ժամը 17:30-ին ՍոՖիայի Հայկական հանրային տանը կազմակերպում է  «Հայացք Ղարաբաղին- պատմություն և լուսանկարներ» միջոցառումը: Նա դժգոհել է այն փաստից, որ միջոցառմանը մասնակցելու է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Պլովդիվի երիտասարդական կազմակերպության նախագահ, Պլովդիվում բնակվող և Արցախ այցելած Բուլղարիայի քաղաքացի Հայկ Կարապետյանը:

«Միջոցառման ժամանակ Հայկ Կարապետյանը կիսվելու է Ղարաբաղ կատարած այցից ունեցած տպավորություններով: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Կարապետյանը հանդիսանում է Պլովդիվի մարզպետարանին կից ազգային և ինտեգրման հարցերով  զբաղվող խորհրդի անդամ»,- նշել է Գուրբանովան բուլղարացի նախարարի հետ հանդիպմանը:

Գուրբանովան դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին` միջնորդելու, որպեսզի բուլղարական կառավարությունը չեղարկի միջոցառումը:

Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարը լսել է Ադրբեջանի դեսպանին և կոնկրետ դիրքորոշում չհայտնելով`  խոստացել է ուսումնասիրել իրավիճակը և անհրաժեշտ քայլեր իրականացնել (Գուրբանովայի՝ մարդու իրավունքներին հակասող արարքների միջոցով Բուլղարիայի հայերի գործողությունները սահմանափակելու ձգտումը, ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս մնացել է անարդյունք):

Այսպիսով, Գուրբանովան այնքան է կտրվում իրականությունից, որ համարձակվում է դիմել Բուլղարիայի կառավարությանը սեփական քաղաքացու՝ օրենքին համապատասխան գործողությունները սահմանափակելու խնդրանքով: Միթե Գուրբանովան, հանդիսանալով դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, մոռացել է մի կարևոր հանգամանք. դիվանագիտական ներկայացուցչությունը իրավունք չունի միջամտելու նստավայր երկրի ներքին գործերին, մասնավորապես նստավայր երկրի կառավարության և սեփական քաղաքացու փոխհարաբերություններին:

Բուլղարիայի Հայ համայնքն ունի բազմամյա պատմություն, այն կազմված է ինչպես ավանդական հայկական սփյուռքի ներկայացուցիչներից (Ցեղասպանությունից առաջ և դրա հետևանքով Բուլղարիայում հաստատված հայեր), այնպես էլ`  Հայաստանի Հանրապետությունից Բուլղարիա տեղափոխված հայերից:

«Արմենպրես»-ը կապ կհաստատի Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե որքանով են ադրբեջանական դեսպանության գործողություններն անդրադառնում կառույցի գործունեության վրա:

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան

 

Ժողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ Ադամյան