Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվն ավելացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո 2017 թվականին ավելացել են այդ երկրից ստացվող ապաստանի դիմումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ըստ տրամադրված տվյալների՝ 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Գերմանիայից ապաստան է խնդրել ավելի քան 3 հազար մարդ: Նրանք գլխավորապես ընդդիմադիրներ են և քրդեր:
Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է խնդրել 209 դիվանագետ և 205 պետական գործիչ:
Իսկ 2016 թվականին Թուրքիայից 5 հազար 742 ապաստանի դիմում է ստացվել, որոնցից 4 հազար 400-ն արել են Թուրքիայի քաղաքացի քրդերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



