«Վիտեբսկ-2017» միջազգային երաժշտական մրցույթում Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Բելառուսում հուլիսի 13-ին մեկնարկած «Վիտեբսկ-2017» միջազգային 15-րդ մանկական երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մրցույթին մասնակցում էին էստրադային ժանրի 7-12 տարեկան շնորհալի երգիչ-կատարողներ 21 երկրից՝ Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Հունաստան, Վրաստան, Բուլղարիա, Իտալիա, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Կուբա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մակեդոնիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Էստոնիա, ԱՄՆ, Բոսնիա և Հերցեգովինա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



