Մանչեսթեր Սիթին միացել է Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու պայքարին
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով,- հաղորդում է լրագրող և վերլուծաբան Գրեմ Հանթերը:
Ըստ լրագրողի՝ «քաղաքայինները» ակտիվ բանակցություններ են վարում Մբապեի գործակալների հետ՝ վստահեցնելով, որ Մանչեսթերը Կիլիանի համար լավագույն տարբերակն է: Վերջինս կարող է աշխատել իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի հետ և միաժամանակ լավ գումար վաստակել:
Բացի այդ, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները Մբապեի գործակալներին խոստանում են, որ կարող են ֆուտբոլիստի համար ռեկորդային գումարներ վճարել:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Ռեալը» և ՊՍԺ-ն, սակայն մինչ օրս պայքարի ֆավորիտի անունը անհայտ է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



