Արարատում ջրանցքի մեջ տղամարդու մասնատված դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Դիտակ գյուղում այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 19:00-ի սահմանում, ջրատարի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում պայթյուն է տեղի ունեցել, եւ խողովակի մեջ մասնատված դի կա:
shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիականներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ դիակի ինքնությունը պարզելու համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



