Մեղրիում հրդեհից տուժած 24 ընտանիքներին տեղավորել են հյուրանոցում. Նրանց խնդիրը քննարկվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած կնոջ հոգեհանգստի արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր Մեղրի է այցելելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզպետարանի աշխատակիցների հետ: Պետք է նայեն տեսնեն՝ արդյոք կարող են վերանորոգել շենքը, թե ոչ, եթե կարող են, ապա հաշվարկեն շինարարության ծախսերը, եթե ոչ, ուղիներ գտնեն, մարդկանց բնակարանով ապահովեն: Քաղաքապետից տեղեկացանք նաեւ, որ տներից զրկված 24 ընտանիք այժմ ապրում է հյուրանոցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել:
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են:



