Բարսեղյանը և Համբարձումյանը օգնել են «Վարդար»-ին «Մալմյո»-ի դեմ խաղում
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ֆուտբոլիստներ` Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը, մակեդոնական «Վարդար»-ի կազմում մասնակցել են Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Մալմյո»-ի դեմ խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում մակեդոնական «Վարդար»-ը ոչ-ոքի (1:1) է խաղացել շվեդական «Մալմյո»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 72-րդ րոպեին: Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Սկոպյեում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



