Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունը հաստատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին նշանակելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Սիմոնյանին և նշեց. «Ձեր գործառույթները, մեր ակնկալիքները գիտեք: Տարածքային կառավարման ոլորտում շատ բան ենք նախատեսել, որ սկզբունքորեն պետք է փոխենք, այնպես որ Ձեզ հաջողություն ենք ցանկանում»:
Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը, ով պաշտոնը ստանձնել էր 2016թ. մարտին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



