Էրդողանի մասին ֆիլմ նկարահանած ռեժիսորը ձերբակալվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման մասին պատմող մեծ աղմուկ հանած «Արթնացում» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն գյուլենական լինելու հիմնավորմամբ ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ֆիլմում տեղ էին գտել սկանդալային կադրեր, որոնցում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականները զենք էին պահել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին:
Ավելի վաղ նույն ռեժիսորը նկարահանել էր ևս մեկ աղմկահարույց ֆիլմ. «Առաջնորդը»-ը պատմում էր Էրդողանի կյանքի մասին՝ մանկությունից մինչև նախագահի պաշտոնը զբաղեցնելը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



